Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
08.02.2013 | 00:20

Որդյա՛կ, ուսո՛ւմ փնտրիր քո մանկությունից, և մինչև ծերություն իմաստություն պիտի գտնես։ Մոտեցի՛ր նրան վարողի և սերմանողի նման, և սպասի՛ր նրա բարի պտուղներին, թեև այն մշակելու պահին մի փոքր կհոգնես, բայց շուտով կուտես նրա պտուղները։ Տգետների համար այն քարքարոտ ճանապարհ է, և անմիտ մարդը նրա մեջ երկար չի մնա։ Փորձության ծանր քարի նման այն բեռ է նրա վրա, և նա չի դանդաղի այն դեն շպրտել։ Արդարև, իմաստությունը համապատասխանում է իր անվանը և շատերին չէ, որ հայտնի է։


Սիրաքի իմաստություն 6. 18-23

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ